<Հ. Գ.> Գիգան ու՞ր է հիմա4։
Achkhen Khatissoff
Hotel Soldanelle
Chateau d'Oex
Suisse
Մտադիր ենք աշնանը գրողների ընկերության նախաձեռնությամբ կազմակերպել մի մեծ հրապարակական-գրական-երաժշտական երեկույթ հետևյալ բովանդակությամբ՝ բանաստեղծությունները, նկարչությունը և երաժշտությունը հայոց եկեղեցում։ Բանաստեղծության մասին կխոսի Աղբալյանը, բայց դեռ դիմելու եմ ուրիշներին, և շատ շնորհակալ կլինեի, եթե ձեռնհաս մարդ ցույց տայիք։
Երաժշտական մասի կազմակերպության և ղեկավարության համար խնդրել եմ Կոմիտաս վարդապետին, իսկ Ձեզ խնդրում եմ, որ հանձն առնեք նկարչականի մասը կազմակերպելու, խոսելու, մոգական լապտերով ցույց տալու, վերջապես ինչպես որ Դուք կկամենաք։ Ամեն միջոց ու հեշտություն Ձեզ կտրվի, բայց, այսուամենայնեվ, խնդրում եմ Ձեր պայմաններն ու պահանջները գրեք ինձ էս հասցեով․ Ахалцих (Уравел) Ованесу Туманяну.
Կտևի երևի մի քանի երեկո։
Ես համոզված եմ, որ Ձեր սրտովը կլինի էս տեսակ մի մեծ երեկույթ և չեք կասկածելու նրա ահագին հաջողությանն ու նշանակությանը։