Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենն է գանգատվում, թե նամակ չի ստանում։ Բարևներ Հեղինեին ու Տիգրանին։ Համբույրներով՝

հայրիկդ

Абастуман,

дача Мелик-Гайказовой

Mile Нвард Туманян

162. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս— Շվեյցարիա

1913, հուլիսի 8, 9, Թիֆլիս

Աշխեն ջան,

Երեխեքն էլ քեզանից են գանգատվում թե՝ գրում ենք, գրում ու պատասխան չկա։ էս ինչ բան է։

Իմ հասցեն— Ахалцих (Уравел)1:

Հիմի երևի մենակ ես արդեն2։

Համբույրներով

հայրիկդ

Achkhen Khatissoff

H6tel Soldanelle Suisse

Chateau d'Oex

163. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շվեյցարիա

<1913, Հուլիսի 10, Թիֆլիս>

Աշխեն ջան

,

Ամեն տեղ մերոնք շատ լավ են։ Արտիկի բանն էլ հաջողեց։ Աշնանը կգնա Մոսկվա։ Ռոստոմը մոտս է2։ Վաղը գնում եմ Ուրավել3։

Համբույրներով հայրիկդ