Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




176. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել— Շուլավեր

<1913>, օգոստոսի 18, Ուրավել

Օլյա ջան, ենթադրում եմ, որ Շուլավեր պետք Է լինես երեխանց հետ՝ Շուլավեր եմ գրում։ Մենք լավ ենք։ Ամեն օր Էստեղ-Էնտեղ ենք հրավիրված։ Այժմ էլ Ախալցխայից են մարդիկ եկել — հրավիրում են Ախալցխա, ուզում են հրապարակական ճաշ տան, բայց չգնացի, շնորհակալություն գրեցի։

Մի քանի օրով կերթանք Աբասթուման Հեղինեի մոտ։ Գուցե Նվարդն էնտեդ մնա, ես կգամ Թիֆլիս երևի 26—27-ին էսպես։ Մինչև օրս չիմացա, թե Արտիկի բանն ինչպես վերջացավ— գնաց, մնաց։ Մի կարգին նամակ չգրեցին1։ Լիսիցյաններն էսօր թեյի են հրավիրել էստեղի ծանոթներին, Նվարդը գնացել է օգնելու, ես էլ եմ հիմի գնալու։ Նվարդը Ախալցխայի շոր է հագել էսօր։

Ես շատ եմ փոշմանել, որ գրադարանի բանալին էլ ուղարկեցի, չգիտեմ ինչ արին։

Երեկ ճաշին մի տիկին անտառում առաջարկեց քո կենացը։ Շուտ-շուտ խոսք է լինում, շատ են հետաքրքրվում։ Հա՛, մոռացա ասել, որ նամակս ստանալուն պես նամակ գրի Աբասթուման—էսպես. Абастуман, Ованесу Туманяну, дача Мелик-Гайказовой.

Մենք երևի 23-ին, 24-ին էնտեղ կլինենք։ Աշխենից շուտ-շուտ նամակ ենք ստանում։ Գրել էի, որ չշտապի, բայց, ինչպես երևում է, շատ է ուզում գա։ էստեղ է Պայլմովը։ Փողերը տվեց—ես ու Նվարդր մսխում ենք ու քեզ վրա ծիծաղում։ Բայց տե՛ս էլի, ինչքան կարգին մարդիկ ենք, որ ասինք՝ 50 ռուբլին էլ բերի Ախալցխայից փոխադրի քեզ։

էլ կասե՞ս՝ լավ մարդ չես։ Համբույրներ ու բարևներ երեխաներին ու ամենքիդ՝

քո Հովհաննես