Շատ է ուզում, որ շուտով գա։ Գիզան էլ լավ է արել, որ տունը մոտիկ է բռնել։ Նվարդն ամսի 6-ից ինձ մոտ է։ Լավ է։ Մտադիր է նորից Աբասթուման գնալու, մինչև սեպտեմբերի 15-ը մնալու։
Արտիկի գործի մասին գրել եմ3, և ոչ մեկից մի կարգին տեղեկություն չստացա, թե ինչ եղավ, գուցե էն մարդը—Արամյանը գնացել է Շուշի հոբելյանին4, մի չգրեցին, որ ըստ այնմ կարգագրություն անեմ։
«Լուսարեսները» արդեն տպվում են։ Շանթից էլ տեղեկություն ստացանք, որ էնտեղ էլ են տպվել5։ էս տարի էնտեղից ամեն մեկիս մնացել է 290 ռ, աոաջիկա տարին երևի կդառնա գոնե 600 ռ. ուրեմն եկող տարվանից—այսինքն էս սեպտեմբերից, ամեն մեկիս հավանական է գա երկու հազար ռուբլի։
Իգատակի համար ես Թիֆլիս խոսել եմ Վասիլի հետ։ Ռոստոմին էլ գրել եմ։ Ես երևի 20-ին կգամ Թիֆլիս6։ էլ նամակ չգրեք Ուրավել։ Երեխաներից ով վերաքննություն ունի — կգա 25-ին, իսկ դու լավ կանես մինչև ամսի վերջը Շուլավեր մնաս, քեզ լավ է գալիս։
Ռոստոմին գրում եմ, որ Վասիկին էլ բերեն7։ Իհարկե, դու էլ նույնը կասեիր։
Բանալիներր բոլորը Թիֆլիս էի ուղարկել–չգիտեմ ինչպես եղավ։ Շատ եմ փոշմանել, որ գրադարանի բանալիներն էլ էի ղրկեր Մախլաս։
Տեսնենք Թիֆլիս ինչպես կլինի, գուցե մի երկու օրով գամ Շուլավեր։
Մենք էստեղ շատ լավ ենք։ Պետք է ասեմ, որ տիկին Լիսիցյանը շատ ուշադիր է։
Թիֆլիսից վաղ կուղարկեմ, գիտեմ ձեռիդ փողը հալված կլինի։ Պետք է ասել ինձ էլ էժան չնստեց, թեև ուտելիքի-մուտելիքի էլ փող չեմ տալիս։
էստեղ հին ու նոր լավ ծանոթներ ունենք։ Վիզիտ ենք գրնում ու վիզիտ ընդունում։
Կարող է պատահել, որ ամառանոցի տեղ վերցնեմ մեզ ու Աշխենի համար։