Այս էջը հաստատված է
<1913>, 12 նոյեմբերի, Թիֆլիս
Գալիս է մեր աշուղ Հազիրին իր խմբով Սայաթ-Նովայի երեկույթի համար։ Հավատացած եմ, որ գոհ պիտի մնաք ու նրանց էլ գոհ պիտի ճանապարհ դնեք։
Ուղարկում եմ հետները Հախվերդյանի տպած Սայաթ-Նովայի վերջին օրինակները կազմած. 2 օր. 2 ռ. 75 կոպեկանոց,
ընդամենը 26 ռուբլի, 30 կոպեկի—գրողների ընկերության գրքերն են։
Հաջողություն եմ ցանկանում։
Ձեր Հ․ Թումանյան
Հ. Գ. Բայց դեկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի արձանի բացումն է. պետք է անպատճառ էստեղ լինի խումբը1։
Նույն
Մեծ <ապատիվ>
պ. Հովհաննես Կոստանյանին
Բաքու