Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. ՓԻԼԻՊՈՍ վԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շվեյցարիա

1906, մայիսի 30, <Թիֆլիս>

Ֆիլիպ ջան,

էսպես եղավ։

Բարձրացավ Ռուսաստանի մեծ փոթորիկը և ամեն բան տակն ու վրա արավ։ Մենք էլ ընկանք իրարից հեռու, մի տարի է, ավել է թե պակաս, այդ էլ չեմ հիշում—չենք տեսել իրար ու չենք խոսել իրար հետ։ Ես շատ եմ կարոտել։ Եվ այդ էլ շատ լավ է։ Միշտ լավ է, երբ որ մարդ զգում է, որ մի թանկ բան ունի, որտեղ ուզում է լինի։

Մի ժամանակ դու նամակներ գրեցիր, ես թափառում էի1։ Հենց տուն նստեցի, մի քանի անգամ գրեցի, այլևս չպատախանեցիր. էլ չհասկացա ինչպես եղավ․ այնուհետև լռեցի, և սկսվեց այն, ինչ որ ոչ ոք չէր երևակայել։

Դու անշուշտ հիշում ես — հեքիաթների մեջ կա, թե այսինչ մարդը քնեց, մին էլ աչքը բաց արավ — տեսավ շուրջը կանգնած զորքեր սպասում են իր հրամանին և այլն ըստ կարգին — մի խոսքով մարդր հանկարծ թագավոր է դառել2։

Այդպես էլ ինձ հետ պատահեց։

Երեխեքս հավաքեցի, գնացի Լոռի3։ Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն և ամեն անկարգություն կարոող է լինել, և ես շատ պետք կգամ, բայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ։

Մի հեքիաթ, որ դարձավ իրականություն, և մենք ապրում ենք մերթ լույս աշխարհքում, մերթ՝ մութ։

Ես, ինչպես ասի, հանկարծ այդքան մեծ պաշտոնի մեջ հայտնվելով և ձեռքիս ունենալով ուժ, ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու։ Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ,