եմ սիրում։ Իմ շատ հռչակված ծուլությունիցն ու գեղ‹արվեստական› լաբորատորիայիս դրությունից ես հարցնում1:
Էնպես տեղերից ես խոսում, որ շատ բան կարող Էի ասել, և երևի կասեմ առաջիկայում ու կտեսնես, որ Էնքան Էլ ճշմարիտ չի էդ շատ տարածված կարծիքը, թե ես ծույլ եմ: Գեղ‹արվեստական› լաբորատորիայիս մասին Էլ կպատմեմ։ Ասում եմ՝ երևի, որովհետև շատ եմ ծույլ նամակագրության։
Բայց գրելու եմ։
Իմ ամբողջ կյանքը գրեթե անցել Է շատ խառը, տակն ու վրա, ու շարունակ էն պատրաստության վրեն եմ եղել, որ նստեմ պարապելու—ու չի եղել, գլուխ չի եկել։ Էսպես անցել են իմ երկու հասակը, հիմի ոտս երրորդ հասակի շեմքն եմ դնում, և դրա հետ միասին վճռական միջոցների եմ դիմում, որ էս կյանքիս վերջին մի քանի տարին գոնե զուր չանց կենան։
Տեսնենք։ Յա՛ տեր աստված։
Էն էլ կգրեմ, թե սրա համար ինչեր եմ մտածում ու ինչեր եմ անում։ Նույն բանն եմ մտածում և մեր գրողների համար առհասարակ։ Էնպես եմ անելու, որ կարողանանք շատերս, որքան կարելի Է շատերս, պարապենք գրականությամբ։ Եվ դա հնարավոր բան Է։ Հետո կգրեմ, ասում եմ։ Բայց այժմ արդեն քայլեր եմ արել, և հաջողության նշանները կան2։
Մարդիկը ոգևորված գալիս են, տաքացած ճակատները զարկում են կյանքի ժայռին ու շշմում, շշկլում, վեր ընկնում։ Էսպես չի կարելի։ Գրականությունը կամ, ավելի ճիշտը, գրողներին, պետք Է պաշտպանել ուժեղ կերպով։ Եվ կպաշտպանենք։
Սպասիր մի գլխիս հավաքված ճանճը դենն անեմ։ Տղերանցը շատ բարով արա։