Ստացա հարգելի վարչությանդ դեկտեմբերի 10 № 334 գրությունը1։
Վարչությունդ իր նախորդ գրությունով հանձնարարել է ինձ թարգմանելու Գրիմմ եղբայրների հեքիաթները քսան պրակ։ Այժմ հարցնում է, թե քանի պրակ պիտի թարգմանեմ։ Անշուշտ էս հարցն առաջացել է վարչության անդամներին արած իմ էն անպաշտոն հայտարարությունից, թե ես բոլորը չեմ թարգմանելու2։ Սակայն ինչպես էն ժամանակ, էնպես էլ այժմ չեմ կարող տակավին ասել, թե քանի հեքիաթ կամ քանի պրակ կթարգմանեմ3։ Ինչ վերաբերում է ավանսի խնդրին, թե պիտի լրացվի հոնորարի դիմաց, էդ ինձ շատ զարմացրեց, որովհետև ուրիշ կերպ չի էլ կարելի երևակայել կամ թերևս վարչությունդ ուրիշ բան է ասում, որ ես լավ չեմ հասկանում4։
17 դեկտեմբերի, 1913, <Թիֆլիս>
Տեսնում ես էլի ինչ վռազ քեզ նամակ եմ գրում։ Դե դու միշտ գրում էիր, մերոնք էլ գրում են, փողդ էլ ժամանակին ստանում ես։ էլ ինչ գրեի։ Պետք է մի քանի Պոլոնիուսի խրատներ գրեի քեզ—և կարծեմ հարկավոր է1։ Հարկավոր է միշտ հիշես, որ գնացել ես բան սովորելու և պետք է լուրջ սովորես, ժամանակդ զուր չկորցնես, աշխատես լինել զարգազած մարդ և, եթե մի կոչում ունես, կոչմանդ գագաթին