Москва.
Долгоруковская ул., 52.
кв. 9. Г. Артавазду Туманяну
Ես միշտ մնում եմ անփորձ մարդ․ և ես եմ մեղավոր։ էս մի քանի օրն էլ, թող Ձեր խոսքովը լինի։ Կսպասեմ1։
Լեոն Երևանից գրում է՝ Ձեզ ասեմ, թե սպասում է առաջին թերթի փորձին2։
էն լրբի մասին եք հարցնում8։ Երեկվանից դեսը գործը փոխվեց.․․
Այնուամենայնիվ էսօր քննիչը պաշտոնապես գրեց, որ գործն էնպես չի եղել, ինձ կոչնագիր չի ղրկած և էնպես բաներ չի ասել—ուղարկեց «Մշակում» տպելու4։
189. ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ
Անշուշտ ինձնից նեղացած կլինես, որ էսքան ժամանակ նամակ չեմ գրում։ Բայց եթե իմ բնավորությունը գիտես, գիտես, որ էս չորս թե հինգ տարի է Մուշեղը Պետերբուրգ է ու մի նամակ եմ գրել մինչև օրս — չես նեղանալ1։ Վերջապես էն էլ պետք է ասեմ, որ թեև դուրսը չըրթփըրթում եմ, բայց վաղուց է, որ ներսից շատ է սիրտս կոտրած, շատ եմ հոգնած ու շատ եմ զզված մեր կյանքից և մեր աշխարհքից։ Դու