Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան բռնեցեք—պրծանք գնաց։ Մի նամակ ես գրում, որի մեջ խոսում ես, թե սենյակ չկա, կարծես հակառակ ես, վերջապես փողի հաշվից ես խոսում, բայց վերջիվերջո ոչ մի բան չեմ հասկանում, վերջը դուրս է գալիս քո նշանավոր—եսիմը… Բայց հո էլի քո նամակում ասում ես, թե ներքևը մի սենյակ կա, կարելի է էն բռնել և յոլա գնալ. ուրեմն էդպես արեք, գոնե։ Աշխարհքը հո չի քանդվել։ Չէ որ՝ առաջինը անպատճառ Աշխենի հետ կամ մոտ պետք է լինենք—էդ մեկ, և էլ ասելու բան չկա։ Երկրորդը մի տեղ պետք է գնանք, եթե ուզում եք Թիֆլիս մնաք էկոնոմիա անելու—էդ կնշանակի, ըստ ամենայնի, ավելի թանկ նստեցնել։ Եթե ուզում եք Ջալալօղլի անպատճառ՝ էդ անպայման ամենաթանկն է, եթե ես էլ գամ, իսկ եթե չգամ — դարձյալ թանկ կնստի երկու տեղ, և, վերջապես—Աշխենի խնդիրը կա — և դու օգոստոսի սկզբից պետք է թողնես երեխաներին։ էսքան պարզ բաները դառնում են դատողության առարկա և երկար ու բարակ խոսակցություն ու գրագրություն, որովհետև էդպես էլ եղել է միշտ ու իրար ոչ մի կերպ չենք կարողանում հասկանանք ու միասին մի կերպ մի բան մտածենք։

Քո գալու կամ չգալու մասին չեմ ուզում բան գրեմ, թեև առանց քո գալն էլ, կարծում եմ, կարող են գալ կամ դռները փակել։

Գիգայի հետ ուղարկում եմ երեք հարյուր ռուբլի։

Ռոստոմի հիվանդությունը լուրջ կերպարանք է առել։ Բարդացել է թոքախտի հետևանքով։

Չորս օր է գավառապետը մեր գյուղումն է։ Մարդիկ է բռնել—Պետրոսին էլ է բռնել։ Գյուղում ստրաժնիկներ են դնում1։

էստեղ ամենքս լավ ենք։ Սպասում ենք ձեր նամակին։

Մուշեղը Լայպցիգ է։ էսօր փողն ուղարկեցինք։ Արտիկից նոր նամակ չունենք։

Գիգայի հետ մտածում ենք մի տուն բռնենք տասը սենյակից։ Չեմ հասկանում էս տան խնդիրն ինչ ենք անելու, էլ շարունակվելու