Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկնեմ չոլերը։ Հետո էլ կգրեմ։ Անցյալ օրերը Վահանը մոտս էր։ Գնաց Ախալքալաք։ Գալու է և դասախոսություն է կարդալու լեզվի մասին2։ Ջերմ բարևներով միշտ բարեկամդ՝

Հ. Թումանյան

Баку,

учителю Цолаку Ханзадяну, Армянское

училище Рипсимян

191. ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս–էջմիածին

Նորին Սրբազանության Ս. էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գերապատիվ տեսչին

Հովհաննես Թումանյանից

{{Կենտրոն|ԽՆԴԻՐ}}

Իմ որդի Համլիկր, իր կամքով թողնելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վեցերորդ դասարանը, կամենում է մտնել Ձեր խնամքին հանձնած ճեմարանի համապատասխան դասարանը։ Հարկավոր դոկումենտներն ուղարկված են արդեն իր խնդրագրի հետ։ Խոնարհաբար խնդրում եմ չմերժել նրա խնդիրքր1։

Հովհ. Թումանյան

1914, հունիսի 10, Թիֆլիս Вознесенская, № 18

192. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս— Ձաղվեր

<1914, հունիսի կեսեր, Թիֆլիս>

Սիրելի Օլյա, դուք Գիգայի հեռագրից եք զարմացել, մենք էլ ձեր նամակներից զարմացանք։ Հեռագրում ենք, թե սենյակներ