Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



202. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ԹիֆԼիս– Դիլիջան

<1914, օգոստոսի 18—20, Թիֆլիս>

Սիրելի Ֆիլիպ,

Քո նամակը, որով հարցնում ես Ստեփան Պետրովիչի մասին, հանձնեցի Գիգային։

Ստեփան Պետրովիչն այժմ Բեռլին է և փողի է սպասում։

Մենք մի քանի օր է վերադարձել ենք Թիֆլիս՝ 14-ից։ Շտապեցինք, որովհետև Աշխենի պատմությունը կար մեջտեղը1, Լամլիկին էջմիածին պետք է ուղարկեի2, Մուշեղն էլ մնացել է Գերմանիա՝ Լայպցիգ, պետք է մի բան անենք, երեք եղբորս են զինվոր տաբել, վերջապես մի փոքրիկ խառնակություն համաշխարհային մեծ խառնակության մեջ։

Ցագվերը լավ տեղ էր, բայց անկարելի եղավ ըստ ամենայնի օգտվել, ինչպես հարկավոր էր։ Ես ուղիղ մի ամիս մնացի, և առողջությանս վրա շատ լավ ազդեց։

Թիֆլիս այժմ բավական հով է։ Գիշերները հո մինչև անգամ ցուրտ է։ Ամենքս կլանված ենք պատերազմով։ Ամենքս դարձել ենք ռաղմագետ. իհարկե, ես ոչ մի կասկած չունեմ մեր հաղթանակի վրա արևմուտքում, որ ժամանակի ու մեծ զոհերի խնղիր է միայն։ Իսկ արևելքում ոչ մի դեպքում չէի ցանկանալ, որ պատերազմ լիներ։ Դա կլիներ, հիրավի, մեր վերջին տագնապն ու դժբախտությունը համազգային, բայց քանի որ առանց դրան էլ հայկական կամ, ավելի ճիշտը, տաճկահայկական հարցը լուծվում է Գերմանիայի պարտությամբ —էստեղ մեզ համար միայն ավելորդ աղետ կլիներ։

Մեր փախստականները իրար ետևից գալիս են Ռուսաստան։ Ռուսներն ընդունում են. Քելլեջին էլ է իմացրել, թե գալիս Է3։ Եվ շատ լավ է անում։ Ուրիշ ճամփա չկա։ Անցյալ օրը Սանդրոյին հարցի տանըցիների մասին։ Ասում է արդեն Շվեյցարիա են։ Երեք անգամ փող է ղրկել, չեն ստացել,