Այս էջը հաստատված է
միայն վերջին անգամ են ստացել։ Շուշանից ի՞նչ խաբար ուներ:
Ալեքսանդր Իվանիչն եկել է։ Պատմում է, որ շատ նեղություն են տվել4։
Շատ բարևներ մայրիկին, Մարուսյային ու երեխանցը, Նիկոլին ու Դերենիկին ու Մարիամին։ Նիկոլը լավ կանի գրի՝ Հրարփին ու իր ջնգլա ճուտերը գան։ Եղանակները խառնվում են. պետք է հավաքվել։
քո Հովհաննես
<1914>, օգոստոսի 24, Թիֆլիս
Խնդրեմ մեր ընկերության Սայաթ-Նովայի արձանի կլիշեն մի քանի օրով տաք վրացի բանաստեղծ Գրիշաշվիլուն, որ նամակս հանձնողն է։
Ձեր Հ. Թումանյան
Աղանյանին (Протоисрей Аганян-)
Բարեկրոն Գյուտ ա<վագ> քահանա
Полицейская улица, № 7
<1914>, սեպտեմբերի 4
Принят ли мой сын? Документы высланы мною.
Ованес Туманян