Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




209. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1914, սեպտեմբեր, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Թե մոտդ ինձ տալու փող ունես՝ ղրկիր, որ ձեռիս փող չկա։

Հովհաննես

210. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ֆիլիպ,

Կնոջ հրամանով—

Ձեր հրամանոց խոնարհ
ծառան՝

Օհանես

211. ԸՆՏԱՆԻՔԻՆ
Արծափ–Թիֆլիս

<1914>, նոյեմբերի 20, <Արծափ>

Սիրելիք, հենց նոր ենք եկել Արծափ (20 նոյեմբերի). մի օդում բոլորս մի թախտի վրա, աջ ու ձախ թինկը տված՝ թեյ ենք խմում։ Երեկ դուրս եկանք Իգդիրից, ընկանք մեծ ճահիճների մեջ (Մասիսի թաքթաքուտները), իսկ Էսօր կեսօրին Չինգիլի նշանավոր լեռնանցքը անցանք և մեր առջև բացվեց Հին Բայազետի հովիտն ու քաղաքը և Մասիսը Տաճկաստանի կողմից։