էն որ ասած է, թե ուրիշի համար լացողը իրեն համար կքոռանա, այսինքն իր աչքերը կկուրացնի, հալալ իմ գլուխըն է եկել։ Ամբողշ օրը էս ու էն ընկերության ետևից, էս ու էն ժողովներում, սրա նրա համար տեղ ու պաշտոն գտնելու ետևից-իմ երեխաներին գրեթե անտեր թողեցի, և էս տարի միանգամից մի քանիսը անհաջողության մատնվեցին իմ անհոգության ու իրենց անտերության պատճառով։
Մախլաս։ Եվ բանը հասավ Մալխասյանցին։
Այժմ խնդրում եմ էս մեկին էլ էդտեղ տեղավորես, տեսնենք ինչ է լինում։
Մեծ տղես Գերմանիա մնացել է գերի3, նրանից փոքրը Մոսկվա—կոնկուրսով քննություն է եղել, 400-ից 30 հոգի են ընդունել, նա չի ընկել 30-ի մեջը3, մյուսներն էլ էստեղ էսպես։ Ես էլ էս մի քանի օրը՝ վճռել են, որ գնամ մի երկու ուրիշ ազգայինների հետ հյուսիս, գալու եմ Էջմիածին4։
Գրել էիր թե քննություն պետք է տա։ Քեզ պետք է ասեմ, որ սա վեցերորդի վկայական ունի և չի ուզում 7 մտնի, այլ ուզում է հենց վեցերորդում էլ նստի։ էնպես որ երևի քննության կարիք էլ չի լինիլ5։
Ջերմ բարևներով և հաջողություն մաղթելով մնում եմ միշտ բարեկամդ՝
Հովհաննեսը (Քաջազնունին) մոտս Է։ Թեև գալու Է (երևի վաղը) քեզ տեսության, բայց այժմ չի խանգարիլ, որ գաս ա՛յժմ խոսենք. Եվրոպայից Է գալիս։