Այս էջը հաստատված է
<1915, հունվար-փետրվար, Մոսկվա>
Կարևոր համարեցի անցյալները ձեզ գրած նամակիս ավելացնել հետևյալ բացատրությունը1։ Գրական գործեր ասելով պիտի հասկանալ միմիայն «Լուսաբերի» մեջ դրած կտորները և արգելքը հենց էդ կտորներին է վերաբերում, որով և կապված եմ իմ ընկերների հետ։ Բայց միևնույն գրական գործի—օրինակ—պոեմի, մի ուրիշ կտորից կարող եք օգտվել2։
Հովհ. Թումանյան
<1915>, մարտ, <երկրորդ տասնօրյակ>, Թիֆլիս
Ձեր գնալուց հետո Թիֆլիսն ու ամբողջ Կովկասը և առանձնապես Կովկասի հայությունը շատ հուզումնալից օրեր անցկացրին։ Սարիղամիշի պատերազմից հետո ավելի պարզվեց. թե ինչքան մեծ է եղել վտանգը և եկյուղը հիմնավոր1։