Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, դեռ դարձյալ շարունակվում է վտանգավոր դրությունը, բայց գլխավորն անցավ։ Այժմ օրեցօր սպասում ենք Պոլսի առումին, որով անշուշտ ամեն բան պիտի վերջանա։

Սարսափելի է պատերազմի սահմաններում գտնվող մեր ժողովրդի դրությունը։ Գազանային վարմունքների, կոտորածների ու տանջանքների պատմությունները մինը մյուսից ահռելի ու անվերջ։

Բայց, իհարկե, ինչպես աշխարհքի ադաթն է, էս ամենի հետ միասին միաժամանակ կյանքը գնում է նաև իր սովորական ճանապարհով, ներկայացումներն էլ են անպակաս, ուրախություններն էլ, զանազան ձեռնարկություններն ու գործերն էլ։ Ահա, թեկուզ, հենց ինձ վերցնենք։ էլ մնացածները չեմ ասում, վերջերս մտածեցի էս տեսակ մի բան անեմ։ Նկատելով, որ մեր աշխարհքից, մեր հայրենիքից կատարելապես անգետ ու անտեղյակ ենք առհասարակ, թե մեծերս, թե փոքրերը, և էն ժամանակ, երբ մենք դուրսը մեծ բաներից ենք խոսում՝ գալիս ենք տեսնում ներսը մեր երեխեքը խորթանում են ավելի ևս ամեն հայկականից, մտածեցի ձեռնարկել, կազմել ու հրատարակել մի շարք հայրենագիտական և այլ տեսակի խաղեր, թե երեխաների, թե պատանիների և թե նույնիսկ մեծերի համար։ Առայժմ դրանցից 4-ն եմ հրատարակել3, չնայելով թղթի և ամեն բանի զարհուրելի թանկությանը։ Ուղարկում եմ—կստանաք, կտեսնեք։ Հայոց գետերը հատկապես 2-ից երեք խմբի համար է՝ ամեն խումբը 4 հոգի կամ ավել- պակաս մեկով։ Շատ պետք է ուրախացնեք, եթե հետաքրքրական մի երկու խաղ ուղարկեք, միայն թե դրական բնավորությունով, որ համ զվարճալի, հաճելի լինի, համ էլ բան սովորցնի։

Սրա հետ միաժամանակ պիտի ասեմ, որ ժողովնե՜ր, ժողովնե՜ր, ժողովնե՛ր… մեռել ենք էլի։ Բայց, իհարկե, էս բոլոր սարսափների վերջը բարի է լինելու։ Որ ուրիշ ոչ մի բան չլենի, գոնե քրդից ու թուրքից կազատվենք։

Հետո էլի կգրեմ ավելի մանրամասնություններ։ Մերոնք