Սուրբ էջմիածնի Գևորգյան ճեմարանի բարձրապատիվ
տեսչին՝
Իմ որդի Համլիկը ուսումնական տարվույս կեսից դադարել է հաճախել ճեմարան թոշակն իր ժամանակին չվճարելու պատճառով, որ առաջացել է իմ ամիսներով տանիցս բացակայելուց1։ Այժմ խոնարհաբար խնդրում եմ չվճարված թոշակի խնդիրը ներկայացնել Նորին Վեհափառության բարեհաճ տնօրինությանը, թույլ տալով շարունակել նրան իր ուսումը, որ ընդհատված է վերև հիշած պատճառով։
10 օգոստոսի, 1915, Ս․ Էջմիածին
226. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈԻՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
էջմիածին– Թիֆլիս
Ընդհանուր աղետի մեջ առանձնապես սոսկալի է ձգված և որբացած երեխաների վիճակը։ Ճեմարանի ամբողջ շենքը բռնել է որբանոցը, ընդունվածների թիվը անցել է երեք հազարից և նոր որբանոց է բացվում բաց օդում։ Թիֆլիսից և Ալեքսանդրապոլից եկած խմբերը լրացրին աշխատավորների կազմը բավարար չափով։ Անհրաժեշտ է, որ քաղաքները պատրաստվեն ընդունելու երեխաներին մոտիկ օրերս։