Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



229. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
<1915>, 2 դեկտեմբերի, Թիֆլիս
Սիրելի տեր Գյուտ հայր,

Խնդրում եմ մեր գրողների ընկերության կողմից ներկայացուցիչ լինեք հանգուցյալ Ս. Մանդինյանի թաղմանը։

Շաբաթ օրն էլ, ժամը 5—8֊ը, եթե կարող եք, վարչության նիստ ունենք, եթե չեք կարող՝ իմացրեք։

Մյուսները մոտս էին, գիտեն։

Ձեր Հ. Թումանյան
1 9 1 6
230. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Թիֆլիս—Մոսկվա
1916, փետրվարի 16, <Թիֆլիս>
Հարգելի պ. Կարեն,

Ներեցեք, խնդրում եմ, որ էսպես ուշ եմ պատասխանում Ձեր նամակին1. շատ էր գլուխս խառնված։

2Ձեզ ուղարկելիք լուսանկարն արդեն ինքը՝ Վալերի Յակովլևիչը վերցրեց հետը։

Հենց նրանց ճանապարհ դրի՝ կայարանից տուն եկա թե չէ՝ հեռագիր ստացա, որ փոքր եղբայրս, 23 տարեկան օֆիցեր, սպանված է3։

Քուչակի ու Սայաթ-Նովայի երգերի մասին արած իմ նկատողությունների մեջ մի երկու սխալ եմ արել, էս երկու օրը կուղղեմ4։ Շահը պետք է մնա մեծատառ, փարը՝ վահան, միայն նույն տողի շուխկը ոչ թե ճաոագայթ է՝ այլ ստվեր՝, խարն էլ և փուշ է, և թերևս՝ բողոն, ո՛չ հաստատ5։

Շատ բարևներով ու հարգանքով՝

Հովհ. Թումանյան