236. ՋՈՐՋ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԻՆ
Թիֆլիս- Լոնդոն
Հայ գրողների ընկերության վարչությունը և խուռն բազմությունը՝ Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդեսին հավաքված՝ իրենց հիացմունքն ու հարգանքն են ուղարկում, տեր նախագահ, Ձեր միջոցով անգլիական մեծ ազգին, նրա հոյակապ գրականությանը, և խորին երախտագիտության զգացմունքներով խոնարհվում են նրա հանճարեղ զավակի անմահ հիշատակի առջև։
237. ՆԱՐ-ԴՈՍԻՆ
Պարոն Նար—Դոս,
Ձեզ մոտ կգա երիտասարդ շնորհալի բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Նա մի լավ բանաստեղծություն Է գրել մեծանուն դերասան Պետրոս Ադամյանի մասին։ Խնդրում եմ տպել թերթում1։
238. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
Տեր Գյուտ հայր,
Էս իրիկուն Գայանյան դպրոցում Նալբանդյանի հիշատակին գրական երեկույթ կա, տեսուչը Նալբանդյանի նկարը խնդրում Է մեզանից։ Վաղը ետ կբերեն։ Խնդրեմ տաք իրենց։
Ի՞նչ եղավ դահլիճի բանը։
Վաղը երեկոյան ժամը 8-ին խորհրդակցություն ունենք2 — խնդրում եմ արձանագրություններն Էլ բերեք։