столько и не посмел бы побить людей или взять барашек десятками.
И люди верно рассуждают.
С нетерпением жду Вашего распоряжения Конечно, Ваша жена уже в Караклисе. Как понравился ей Караклис?
Поклон Вашей жене и детям.
Եդիգարով եղբայրները և ընկ. կարողացան հաջողեցնել մեր Բորչալվի գավառապետ Ռեզանովին հեռացնելու գործը։ Այդ հանգամանքը սաստիկ ազդել է թե հայերի և թե թուրքերի վրա։Հայերը կոտրվել են, թուրքերը երես են առել։ Ազգաբնակչությունը գրեթե խաղաղվել էր, այժմ նորից ալեկոծվում է։ Արդեն Եդիգարով և նմանները սկսում են իրենց դժոխային գործը։ Հայ-թուրքական հարցը մեզանում առել էր մի շատ ցանկալի ընթացք, և հասել էինք լավ հետևանքների։Սկսվել էին կարգին հարաբերություններ, թյուրիմացություններն ու կասկածը վերանում էին մեջտեղից․ և ահա վրա, հասավ այս նոր պրովոկացիան։ Հանցավոր տարրը բարձրացավ գավառում, պատժող ու զսպող ձեռքը հեռացվում է մեջտեղից։ նրա տեղը գալիս է Գորու գավառապետ Լեոնտևը։ Այժմ գավառի գյուղերից պատգամավորություն է գալիս ներկայանալու փոխարքային և ում որ այդտեղ կարևոր կդատեք և կամ ինչ ձևով, խնդրելու, որ Ռեզանովին թողնեն իր տեղը, գավառը չենթարկեն նոր ալեկոծությունների վտանգին, և բողոքելու են, որ փոխարքայից քննիչ է եկած ու ոչ մի գյուղում չեն տեսած