Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառնե՞ք մի կամ երկու դասախոսություն կարդալ Հայ գրողների ընկերության մեջ3։

Խորին Հարգանքով՝

Հովհ. Թումանյան

Հասցես՝ Тифлис, Вознесенская, 18, Ованесу Туманяну

250. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

<1916, հոկտեմբերի 29, Թիֆլիս>
Սիրելի Ցոլակ,

Կներես, եթե նամակս մի քիչ խառը դուրս գա։ Ջերմս բռնել է, բայց աշխատում եմ պարզ գրեմ։

Նամակդ ստացել եմ1։ Պատրաստ նկար չունեի մոտս։ Պատրաստեցին, նոր են բերել, կուղարկեմ։

էդ նկարը Երվանդի (Թաղիանոսյանի) պատվերն է. և մեր շրջանում հայտնի է «Թաղիանոսյան» պատկեր անունով2։ Բայց բանն էն է, որ հերիք չէր տված խոսքս չկատարեցի, իր ժամանակին չնկարվեցի, դեռ նկարվելուց հետո էլ մինչև էսօր նրան չեմ <ուղարկել>․ բոլորը ուրիշ ընկերներս ու բարեկամներս տարան։ Նրան էլ պետք է այժմ ուղարկեմ։

էս լավ։ Դատարկ բան է, գործ չի։

Գանք «Գործին»։

«Գործի» նամակն ու պայմանն ստացա, անկյունումն էլ քո խոնարհ ստորագրությունը3։

Ամեն բան շատ լավ է, բայց ցավն էն է, որ պատրաստ ղրկելու գրվածք չունեմ, գրելու էլ հույս չունեմ, իսկ եթե նստեմ՝ աշխատակցելու համար բաներ գրեմ, էդ էլ հո չեմ կարող։ Ուղղակի ժամանակ չունեմ տեղս նստելու։ էդ էլ ամառանոցումը մի քիչ հանգիստ ժամանակ գտա—սերբական էպոսից մի երկու երգ, էդ մոծակն էր, որ գրեցի ու զբաղվեցի