Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հույս ունեմ, որ գոնե այժմ պարզվեց։

Վերջապես արժանացանք էն օրին, որ հայ խմբագրությունը իր աշխատակցից նեղանում է… ավանս չընդունելու համար։

Տիգրանի հետ մի քանի լուսանկար եմ ուղարկել2, էն էլ հակառակին քոնը մոռացել է թողել սեղանիս վրա։ Կուղարկեմ։

Այժմ շատ եմ զբաղված մի գործով, որ էս վերջին տարիները ինձ շատ էր զբաղեցնում—հայագիտության կուրսերի և գրականության ապահովության խնդիրը։ Այժմ արդեն գլուխ է գալիս։ Պետք է ստեղծեք և հայկական ակադեմիա3։ Մի ուրիշ անգամ ավելի մանրամասն։

Երվանդին էլ բարևիր, ասա՝ միամիտ մնա։ Ինձ միանգամայն սխալ եք հասկացել։ Եթե ավանսով չափեք իմ դեպի ձեզ ունեցած վերաբերմունքը-ով գիտի ինչքան պիտի ուղարկեք4

Ջերմ բարևներով՝

Հ. Թումանյան


253. ՇՎԵՅՑԱՐԻԱ, ՎԵՎԵ—ԼԵՀԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԻՏԵԻՆ
Թիֆլիս-Վեվե

1916, նոյեմբերի 14, Թիֆլիս

Հայ գրողների ընկերությունը հայտնում է իր խորին ցավակցությունը լեհական գրական գերդաստանին և լեհ Ժողովրդին իրենց մեծ զավակի՝ Հենրիկ Սենկևիչի մահվան առթիվ, որի տաղանդավոր երկերը վաղուց ջերմագին սիրված են հայ ժողովրդի մեջ։ Թող միշտ բարգավաճի լեհական պանծալի գրականությունը և Միցկևիչի ու Սենկևիչի գերեզմանների վրա ծնի ու զորացնի նորանոր մեծ կրողներ ու պատգամախոսներ լեհական ոգու։