Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինչ կա, ինչ չկա։ Շուլավեր գնացի՞ք, թե չէ։ Տերտերը ո՞նց է, ո՞ւր գնաց, մերդ ինչպե՞ս է, ի՞նչ է անում։ Ուզում <էինք> օգոստոսի 15֊ին Շուլավեր հեռագրենք, բայց շնորհավորական հեռագիր չեն ընդունում։ Մուշեղի շապիկները մնացել են էստեղ։ էդտեղ իմ շապիկներից տվեք իրեն, ես ինձ համար էստեղ շատ շապիկ եմ առել։ Առա թե չէ — արգելեցին, էլ չեն ծախում էն գնով։

Գրադարանս լավ պահեցեք։ Բաց չթողնեք։ Ձեռագիրներիս պահարանը փակեցեք։ Արդեն ժ․ 12֊ն Է և պետք Է քնենք։

Նազիկը վաղն Է գալու, չեմ իմանում, Էլ ինչ գրեմ։

Հա՛, ես գիտեի, որ բանկի պահանջը թյուրիմացություն Է և կհետաձգեն։

Վերջապես, համբույրներ ամենիդ՝

քո Հովհաննես

266. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Պյատիգորսկ– Թիֆլիս

<1917>, 26 օգոստոսի, Պյատիգորսկ

Սիրելի Ֆիլիպ,

Որ իմանաս, թե Էս վերջին ժամանակներն ինչ բանի վրա եմ՝ Էլի կբարկանաս։ Դարձյալ ժողովներով եմ զբաղված։

Կարելի եղավ գլուխ բերել Կիսլովոդսկ մի ժողով, ուր խոսեցինք մեր ֆիզիկապես ու նյութապես անապահով դրության մասին Կովկասում և մեր կուլտուրայի պաշտպանության ու ապահովության — այսինքն Հայկազյան ընկերության մասին։ Հայկազյան ընկերությանն առայժմ անդամագրվել են քսաներկու հոգի 5 հազարանոց անդամ, իսկ Կովկասի խնդիրը, որ վերջիվերջո ձևակերպեցի Էս մի երկու խոսքի մեջ — օգնություն Կովկասյան ֆրոնտին, Էս խնդիրն, ասում եմ, հանգավ նրան, որ փող հավաքենք (մի խոշոր գումար), և փողով, մարդով ու ամեն կերպ օգնության գանք։ Հիմա նորից գնալու եմ,