Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամից հետո նորից գնալու եմ Կիսլովոդսկ, որ էդ հանձնաժողովը կազմենք։

Զեկուցում արի Հայկազյան ընկերության և մեր կուլտուրայի պաշտպանության ու զարգացման նշանակության մասին։ Քսաներկու հոգի իսկական անդամ գրվեցին (5 հազարանոց)։ Մեր անդամներից էլ ներկա էին ժողովին։

Տնտեսական խնդիրն առայժմ մնաց։

Էստեղ շատ մարդիկ կան, շատ գործ կարելի է անել, բայց տարաբախտաբար, ոգևորություն չկա, բարձր տրամադրություն չկա։

Ես կգամ սեպտեմբերի երկրորդ կեսին և, եթե նոր ալեկոծություններ չլինեն, կսկսենք մեր գեղեցիկ գործը։

Տասն ռուբլիանոց անդամ շատերն են ուզում գրվել, բայց որովհետև դադարեցրել ենք առայժմ — չենք գրում (միայն մի քանիսի ձեռքին մնացին ստորագրության թղթեր)։

Դուրս է գալիս՝ բավական թվով ծագումով հայ գիտնականներ կան, որ հայերեն չգիտեն, այժմ, Հայկազյան ընկերություն բացելով, պատրաստ են հայերեն սովորելու և հայ գիտնականներ դառնալու։

Առայժմ ընդունեցեք իմ սրտագին բարևները, իմ ազնիվ բարեկամ, մինչև մի ամսից կտեսնվենք։

Միշտ Ձեր
Հ. Թումանյան
268. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Պյատիգորսկ — Թիֆլիս
<1917>, սեպտեմբերի 5, Պյատիգորսկ

Սիրելի Օլյա, մենք կարծում էինք հայոց դպրոցները ավելի շուտ են բացվելու, պատրաստություն Էինք տեսնում մի քանի օրից ճանապարհ ընկնելու, որ քո նամակն ստացանք, թե ամսի 20-ից առաջ բացվելու չեն։ Ուրեմն, դեռ մի քիչ Էլ մնում ենք։