Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




1907


15. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս — Գլիոն

22 ապրիլի, 1907, Թիֆլիս

Սիրելի Ֆիլիպ,

Ամենից առաջ հուսով եմ, որ մի քանի տող կգրես ու դրանով ցույց կտաս, որ աչքերդ արդեն առողջ են1։

Երևի դեռ երկար ժամանակ չենք տեսնվիլ. գոնե մինչև աշուն։ Եվ շատ լավ կանեք, դեռ չգաք Էս դժոխք երկիրը։ Հիվանդությունն Էլ, վիշտն Էլ սովորական ու անցավոր բաներ են ու թեթևանում են լավ աշխարքում, լավ մարդկանց մեջ։ Իսկ որտեղ մարդիկ են փչացած, գաղտն ու սրիկա, անազնիվ ու խարդախ, Էնտեղ, իհարկե, դժոխք Է։ Իսկ դժոխքում կյանքը տանջանք Է։ Մենք Էդ դժոխքն ենք ապրում։

Ծիծաղելին Էն Է, որ գրեթե ամենքն են գանգատվում։ Ո՞վ գիտի, կյանքը լիքն Է թյուրիմացություններով։ Գուցե ամենքն Էլ լավ մարդիկ են. բայց Էն հաստատ բան Է, որ ես Էդ չեմ զգում ու չեմ տեսնում։ Մարդիկ քիչ են—գազանները շատ։ Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու Էդ վայրենի բնազդին և նա հանդես Է եկել ահռելի չափերով; Հարկավ, լավ հոգիներն Էլ իրենց ամբողջ փայլով հրապարակ են իջել․ բայց լավությունը չէ, որ ինքնըստինքյան պետք է լիներ կամ միշտ հավատացել ենք, համարել ենք, որ կա։ Իսկ գազանությունը…

էս բառը մենք էլ էն մտքով չենք գործածում, ինչ որ գործ ենք ածել քեզ հետ, երբ դու էստեղ էիր։ Քեզանից հետո շատ բաներ տեսանք և շատ բառեր փոխեցին իրենց իմաստը։ Գազանությունր դու չգիտես, թե ինչ բան է. մենք արդեն գիտենք։