Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(գոնե մեծամասնության) պաշտպանությանն ու առաջարկին։

Դուք չեք կարող երևակայել, թե առհասարակ բյուրոն, մասնավորապես ես՝ ինչ ենք քաշել էդ բոլորի հետևանքով։

Մի գործ բռնել երեք ամսով և հատկացնելիք գումարը որոշել միայն հինգերորդ ամսին, էն էլ միայն մի վեցերորդական մասը ․..

Եվ էն էլ հայ ժողովրդի կրած տանջանքների ու վնասների գործը, նրա արդար պահանջի գործը, միլիոնավոր կեղեքվածների ու թալանվածների գործը — և էդ մարդիկ, որոնք էդքան անկարևոր են համարում էդ գործը ու էդպես անցնում դրա վրից - էդ մարդիկ համարվում են էդ ժողովրդի ներկայացուցիչները։ Եվ բանից դուրս է գալիս՝ ամբողջ աշխարհքը պահանջ ունի՝ բացի հայությունը։

Այնինչ, ամերիկական հյուպատոսը անցյալ օրը, իրեն մոտն էի, ինքն առաջարկեց, թե երեք շաբաթից հետո գնում եմ Փարիզ, տվեք բյուրոյի գործը հետս տանեմ, նույնիսկ ցույց տվեց, թե ինչ գրենք ու ինչ անի մեր պատգամավորությունը, խոստացավ ինքն էլ էնտեղ օգնի։ Վերջապես, մյուս կողմից էլ մեր պատգամավորությունն է գնում - ամեն կողմից նոր նյութեր են ղրկում, Հյուսիսային Կովկասից ահագին գաղթականություն է գալիս նոր պահանջներով - իսկ մենք ամեն բան թողինք կիսատ ու բյուրոյի դռները փակեցինք։

Ցանկանալով Ձեզ ամեն հաջողություն, միշտ Ձեր բարեկամը՝

311. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԻՆ
<1919>, ապրիլի 24, <Թիֆլիս>
Սիրելի Համազասպ,

Էս իրիկուն կգամ, երկու խոսք ունեմ ասելու, կարևոր գործեր կան։

Քո Հ. Թումանյան