գումար չընդունեցի—իր տեղը ավելորդ գտնելով էդ գումարը, քանի որ էնտեղ ձեռք բերելու ոչինչ չկար էն ժամանակ։
Էդ ռազմամթերքի ու զենքի մի մասը, Ղարաքիլիսայում հարձակվել էին պահեստի վրա ու տարել, թուրքական Վարդանլու գյուղի կոտորածի ժամանակ ցրվել ենք զանազան գյուղերի ու շրջանների վրա, մյուս մասն էլ Ղարաքիլիսա, առաջին խուճապի ժամանակ ցրվեցինք տեղը գտնվող զորքին և օգնության եկած ժողովրդին։ Գյուղերից ու շրջաններից նրանք, որոնք ենթարկվեցին տաճկական արշավանքին, անշուշտ, կորցրել են և իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, ինչպես երկու պահեստներ, հայտնի է, որ ընկել են տաճիկների ձեռքը, և իրենք՝ պահեստապետները — մեկն սպանվել, մյուսը փախել ու փախած տեղը մեռել (Շահալի և Խաղըփլու)։ Մնացածը, հարկավ, ի հայտ պիտի բերել։
Սակայն էն հաշիվները և ստորագրությունները, որոնցով բաժանել ենք ու ստորագրություն առել, բոլորն իմ ձեռագրերի ու իրերի հետ մնացին Դսեղ գյուղում, որովհետև, երբ ես գյուղից դուրս էի եկել — հենց նույն օրը շրջապատել էին ու մտել գյուղը թուրքերը (առաջին օրն ինձ բռնեցին, հետս գյուղն եկան)։
Եվ ահա ներկայացնելով Ձեզ հանձնաժողովի էս հաշիվներն և գործերը, որ <1 անընթ.> ներկայացրած են ամերիկյան ներկայացուցչին, պետք է ասել, որ բացի էս հաշիվներում նշանակված ռազմամթերքներից մենք ստացել ենք նաև մեկից, որ չի ուզում իր անունը հայտնի, 60 հազար փամփուշտներ։ Էս հաշիվների համառոտությունը ամերիկյան հյուպատոս<ին> ներկայացնելիս նա [խնդրեց, որ զենքի հաշիվ չտամ, այլ հաշիվ] ասաց. «Մենք իրավունք չունենք էս տեսակ գումարից (կոմիտեի) զենքի վրա գործածել։ Սակայն ձեր վիճակը և ընդ<հանուր> գործի օգուտը էն տագնապալի օրերին մեզ ստիպեց էսպես վարվելու»։
Այժմ խնդրում եմ, որ Դուք նույն հաշիվր տաք ինձ ոչ թե զենքի ու ռազմամթերքի անունով, այլ հացի։ Ես հրաժարվեցի էդ տեսակ հաշվի տակ ստորագրելուց, մինչև հարցրի մեր արտաքին գործերի մինիստր պ. Ս. Տիգրանյանին, որի խոսքով և տվի, նույնպես և մեր ազգ<ային>