մի քանի ժոդովներ՝ մեր մեջ գիտությունը, գրականությունն ու գեղարվեստը պաշտպանելու և զարգացնելու նպատակով և հանգեց մի եզրակացության, որ արտադպրոցական կրթության գործը մեր մեջ ապահովելու համար պետք է լուսավորության մինիստրության կից հիմնել մի փոխմինիստրություն։
Գրությանս հետ ուղարկելով ժողովականների մի մասի ստորագրությամբ ժողովների առաջարկը և էն սկզբունքները, որոնք, ժողովի կարծիքով, սահմանելու են փոխմինիստրության կազմը, իրավասությունն ու նպատակը՝ խնդրում եմ ընթացք տալ մեր խնդրին։
318. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱՊԵՏԻՆ
Թիֆլիս–Երևան
Հայաստանի Հանրապետության պարոն
նախարարապետին
Ի լրումն այն հեռադիրների, հայտարարությունների և զեկուցումների, որ Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը, անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, ուղարկել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պատիվ ունեմ հայտնել Զեզ հետևյալը։
Ապրիլի կեսին տեղեկություն ստանալով, որ ապրիլի 1-ի նիստում Հայաստանի Պառլամենտը՝ իր խնդրած 300,000 ռ. գումարի փոխարեն հատկացրել է միայն 50,000 ռ., քննիչ հանձնաժողովը որոշեց դադարեցնել իր գործունեությունը նույն ամսի 15-ից ցնոր տնօրինություն։
Այնուհետև բազմանվագ դիմումներից հետո՝ ստանալով այդ գումարից 50,000 ռ., քննիչ հանձնաժողովը կարողացավ