Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վճարել իր պաշտոնյաների և աշխատակիցների մոտ մի ամսվա ռոճիկը (հունվարի 15-ից մինչև փետրվարի սկիզբները)։

Այդ 50,000 ռ. զատ քննիչ հանձնաժողովը ստացել էր 20,000 ռ. Հայաստանի կառավարությունից, 90,000 ռ. Թիֆլիսի մի խումբ վաճառականներից և 40,000 ռ. փոխարինաբար էր վերցրել (25,000 ռ. նույն վաճառականներից և 15,000 ռ. Հայաստանի նախարար պ. էնֆիաճյանից)։

Ինչպես սկզբից հաղորդել էինք Հայաստանի կառավարությանը իր դիվանագիտական ներկայացուցիչ պ. Ջամալյանի միջոցով, Թիֆլիսի մի խումբ Հայ վաճառականներ խոստացել էին քննիչ հանձնաժողովի ծախքերի համար հավաքել 200,000 ռ, եթե Հայաստանի կառավարությունը իր կողմից տար նույն նպատակով 300,000 ռ.։ Եվ ի կատարումն իր այդ խոստման, այդ խումբը տվեց հանձնաժողովին սկզբնական ծախքերի համար մի քանի տասնյակ հազար ռուբլի։

Միաժամանակ՝ պ. Ջամալյանը քննիչ հանձնաժողովի անդամների անունից դիմեց Հայոց կառավարությանը՝ խրնդրելով, որ նա իր սանկցիան տա հանձնաժողովին և կամ, հակառակ դեպքում, ինքը ստանձնի կազմակերպել այն գործը, որի համար կազմվել էր հանձնաժողովը։ Վերջին դեպքում հանձնաժողովի անդամները իրենց դնում էին Հայաստանի կառավարության տրամադրության ներքո։

Երբ դեկտեմբերին Հայաստանի կառավարուլթյունը որոշեց իր տրամադրության տակ եղած գումարներից 20,000 ռ. անմիջապես տալ քննիչ հանձնաժողովին և դիմել Պառլամենտին՝ առաջարկելով լրացնել օժանդակությունը մինչև մեր խնդրած գումարը (300,000 ռ.), հանձնաժողովը Թիֆլիսի թերթերի միջոցով պաշտոնապես հայտարարեց, թե ինքը կազմակերպել է և սկսել է գործել Հայաստանի կառավարության հավանությամբ։

Վերոհիշյալ վաճառականները իրենց տված գումարը հասցրին մինչև 90,000 ռ․ և 25,000 ռ. էլ փոխարինաբար տվին՝ մինչև որ Հայաստանի կառավարությունից ստանայինք