Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այդտեղ նկարեցեք մի քանի տիպեր ու տեսարաններ, ուղարկեցեք։

Մեկ—մեկ նայեցեք—գրքերը մկները չփչացնեն։ Գալու ժամանակ պետք է հետներդ բերեք։

Ամբողջ Թիֆլիսը թափել է Մանգլիս։ Ասում են քաղաքում սարսափելի շոգեր են անում։

Վահանին ասեք—անցյալ օրը Տեր-Եղիազարյանի հետ պատահեցինք, ծանոթացանք—կամ ավելի ճիշտ զարմացանք, երբ իրար իմացանք։

Բարևներ մոտիկ մարդկանց ու մերոնց, համբույրներ ամենքիդ։

Օսանի մասին չեք գրում, թե ինչ հիվանդություն է։ Մի քիչ մտիկ արա։

Քեզ ինչ դեղ է գրել Ռուստեմը6։ Մարկեք եմ ղրկում, որ նամակներ գրեք, օրը մինըդ գրեք, միշտ նամակ կունենամ։

Քո Հովհաննես

ԸՆՏԱՆԻՔԻՆ

Մանգլիս — Դսեղ

Մանգլիս, հուլիսի 3, 1907

Էս ում սիրուն աչիկն ա.

Էս ում ջանիկ մանիկն ա.

Հայրիկի Ծիտիկը

Կաքավը, աղունիկը,

Սոխակը, կապիկը.

−Չգնաս...

Նկարել է մեր դասագրքի նկարիչ Ախիկյանը:

Այսօր դասագրքի Ա մասը վերջացրինք։ Նկարներն ուղարկում ենք Պետերբուրգ։ Երկրորդ մասն էլ գրեթե վերջացած է։ Նոր ոտանավորներ եմ գրել դասագրքի համար1։