322. ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ
Հայ գրողների ընկերության հարգելի վարչությանը
վարչության նախագահից
Երեկվա՝ վարչության և հրավիրված գրողների խորհրդակցական նիստը կառավարական մի հարյուր հազար ռուբբլի նպաստի վերաբերությամբ1 որոշ սկզբունքներ ընդունելու և ցուցակ կազմելուց հետո՝ խնդրի վերջնական որոշումը թողեց վարչության էսօրվան նիստին։
Եվ ահա վարչության ուշադրությանն եմ առաջարկում հետևյալ խնդիրները։
Առաջինը. ինչպես և երեկ էի պնդում, հիշյալ սկզբունքները, դիմումներն ու նպաստավորների ցուցակը հեռագրել կառավարության և առնել նրա սանկցիան, քանի որ որոշողներն են մեծ մասամբ ստացողները։ Հեռագրում բացատրել դրությունը և խնդրել կառավարությանը՝ անմիջապես պատասխանել։
Երկրորդը. վերանայեք Ահարոնյանի խնդիրը, և
Երրորդը, իմ դրությունը միանգամայն տարբերվում է իմ ընկեր գրողների դրությունից էն հանգամանքով, որ ես գրողների ընկերության նախագահն եմ, ինձ են դիմում ամենքը, և ես պարտավոր եմ հոգալու նախ և առաջ ուրիշների կարիքները։ Դրա համար էլ ես առայժմ հրաժարվում եմ ինձ հատկացրած տասը հազար ռուբլի գումարից, խնդրում եմ էն էլ բաժանել ուրիշ կարիքավոր գրողների, և իմ խնդիրն էլ հետաձգել երկրորդ նվագին ստացողների խնդրի հետ։