Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեզ թերևս հայտնի է նաև էն հանգամանքը, որ Հայ գրողների ընկերություները հենց իր առաջին ընդհանուր Ժողովում որոշում ունի հանած՝ երբեք չդիմել մասնավոր հանգանակության էս կամ էն հարուստին, այլ կարիք եղած ժամանակ դիմել կամ ազգի ընդհանրությանը, և կամ ազգային հաստատություններին։

Արդ՝ մի կողմից ավելի նեղ վիճակ, քան էսօրվան վիճակն է՝ չի կարող լինել հայ գրական մարդու համար, մյուս կողմից՝ մենք արդեն ունենք մեր կառավարությունը, որի համար հայ կուլտուրայի պաշտպանությունը առաջնակարգ հոգսերից պիտի լինի։

Հիրավի, ծանր է և մեր կառավարության դրությունը, էդ պատճառով էլ վարանում էինք դիմում անելու, բայց այժմ ստիպված՝ գրողների ընկերության վարչության որոշումով դիմելով Ձեզ, պարոն նախարարապետ, խնդրում եմ ընթացք տալ մեր խնդրին և մի գումար հատկացնել Հայ գրողների ընկերությանը՝ էս նեղ օրերին օգնության հասնելու մեր գրողներին, գիտնականներին ու հրապարակախոսներին։

Ընդունեցեք, և նախարարապետ, իմ խորին հարգանքի հավաստիքը, որով և մնում եմ՝

նախագահ Հայ գրողների ընկերության՝

Հովհ. Թումանյան

321. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼՈԻՍԱՎՈՐՈԻԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻՆ

Թիֆլիս—Երևան

1919, հուլիսի 5

Министру народного просвещения

Прошу телеграммой сообщить результат моей просьбы о пособии армянским писателям.

Председатель общества писателей-армян

Туманян