Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծների սկսած «Բանաստեղծների եղբայրությունը», որոնցով էնքան ոգևորվում ենք էսօր, իսկ վաղը պիտի ստեղծենք մեր երազած մթնոլորտը։

Հոգով նվիրված քեզ և ամբողջ վրացի ժողովրդին՝

Հովհ. Թումանյան
335. ԴԱվԻԹ ԱՆԱՆՈԻՆԻՆ
Թիֆլիս — Երևան
<19201, հունվարի երրորդ տասնօրյակ,Թիֆլիս>

Հարգելի Դավիթ,

Ուղարկում եմ մեր կառավարության նպաստից մնացած երկու հազար ռուբլին2։

Ուրեմն էն մարդիկ, որոնց տվել էի Ձեր փողերը, որ Ձեզ էդտեղ վճարեն, ոչ Ձեզ են էդտեղ վճարել, ոչ էլ ինձ են էստեղ վճարել։ Եվ ահա էդ ձևով ես էն հարյուր հազար ռուբլուց ոչ թե բան չստացա, այլ ուղիղ 16 հազար ռուբլի էլ սրան-նրան տալով, իբրև թե մի քանի օրվա պարտք, այժմ ինքս եմ վճարելու։

Եվ որուվհետև էստեղ եկողներից ոմանք Հայաստանի չեկերից երբեմն-երբեմն մեր վիզն են կապում, ու էդպեսով էլ իմ վիզը մի քանի հազար ռուբլի են կապել, էս երկու հազար ռուբլին էլ ղրկում եմ Հայաստանի փողերով։

Ասենք՝ այժմ Հայաստանի չեկերն էս վերջին օրերն էստեղ էլ էն հարգի դարձել, էդտեղ հո երևի ավելի լավ են, քան բոները։

Գրել էիք «Հայկոոպին» աշխատակցելու մասին3։ Ես ի՞նչ գրեմ «Հայկոոպում» և դրանից ինչ եմ հասկանում, թեկուզ շատ էլ հավանում եմ ու մինչև անգամ շատ եմ համակրում։ Իսկ անունս տալը քանի գրոշ արժի, որ վրեն լինի, դրանից ինչ է դուրս գալու։ Ահա ամեն օր ինձ վրա է և ինձանից էլ ոչինչ չի դուրս գալիս։