Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն էլ կա, որ շարունակ շատ եմ լինում խառնված, իսկի ժամանակ չեմ ունենում միառժամանակ հանգիստ նստեմ պարապեմ։ Մանավանդ էս ժամանակն էլ հո տեսնում եք, գիլի նման բան է, որ կարողանանք էսպես չարչարվելով էլ մեզ ու մեր երեխեքը սրա բերանից ազատենք, էլի բարաքյալլա։ Ուր մնաց հալա դեռ ճամփիցն էլ դուրս գաս ու դես֊դեն ջիրիդ խաղաս:

Թեև, խոստովանք ըլի, էդ էլ եմ անում կիսատ-պռատ։ էս ընկերությունը, էն ընկերությունը, ժողով֊մողով։ Եղածը իբրև քիչ էր, հիմի էլ որբերի ու գաղթականների հանգանակիչ մարմնի մեջ գցեցին։ Ես էլ երեկ առավոտ սկսեցի հենց մեր տանիցը, իմ երեխաներից։ Տեսնենք ի՞նչ է դուրս գալիս4։

Սաղ ըլեք, ուրախ։ Շատ բարով ամենիդ։

Ձեր Հովհ. Թումանյան

1920, հունվարի

Գիտեմ ոչ քանիսն է։

336. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս-Ալեքսանդրապոլ

1920, հունվարի 30, Թիֆլիս

Թե՛ հայ գրողների ընկերությունը, և թե՛ ես անձամբ ստացանք էն ամենաթանկ հրավերը, որ կարող էինք երազել։ Թե՛ ընկերության կողմից, թե՛ իմ կողմից սրտագին շնորհավորում եմ հայկական առաջին համալսարանի բացումը առաջին Հայաստանում։ Մեր ժողովրղին բռնակալներից ֆիզիկապես ազատելուց հետո պիտի ազատել նրա միտքն ու հոգին խավարի ու տգիտության բռնակալությունից և հաղորդակից անել լուսավոր մարդկության ու տիեզերքի մեծ կյանքին։ Մեր դարավոր մաքառումներով մենք դրան ենք ձգտել ամբողջ