Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քիչ փող փոխադրեցի Շուլավեր Մոսոյի անունով1։

Գրում եք, որ արդեն Համլիկն ու Արտիկը գնացել են Շուլավեր։ Նրանց էսօր նամակ կգրեմ2։ Ինչպես երևում է Անուշն էլ ամբողջ ամառը Շուլավեր է մնացել, որովհետև նրա ձենն էդտեղից իսկի չեկավ։

Վախենում եմ Շուլավեր շոգ լինի, երեխաներին շուտով շոգերը գցեք։ էնպես արեք չդողացնեն։

Տերտերի տեղը չիմացա3։ Ասում են Շուլավեր չի, քաղաքումն էլ չի, էդտեղ էլ չի։ Ո՞ւր է գնացել։

Գալու ժամանակ իմ շորերն ու պլաշչը տուր Ռոստոմին:

Երեկ մուրաբա եփել տվի, մոռի։ Լիսիցյանի զոքանչը, Ջավոն ու տեր Երջանիկի հարսը, որ մեր լոռեցի է (տեր Շմավոնի աղջիկը) ու մի շատ լավ օքմին. ամբողջ օրը երեքով շաղախված էին մոռի մեջ։ Մի փութ եփել տվի։ Մոտ 6ռ. նստեց։ Բայց չգիտեմ, ինչպես եմ բերելու։ Մենք մի 3 օրից կգանք Թիֆլիս՝ երևի կիրակի օրը։ Արդեն ամեն բան պատրաստ է տպագրության համար։ Պետք է մինչև ամսի վերջը հասցնենք4:

Ինձ նամակ գրելիս գրեցեք—Тифлис, контора Заргарян Вартазарян, Веляминовская улица:

Տեսնենք, երբ կկարողանամ Շուլավեր գամ։ էստեղ ինձ կատարյալ հարուստի տեղ են դրել էստեղացիք։ Երևի նշան է, որ պետք է հարստանամ։

Գրքերը կարգին շինեցեք ու թողեք, որ հետո կարողանան ղրկեն։

Համլիկին ու Արփիկին Շուլավեր կպատասխանեմ5։ Գրի, տեսնենք Շուլավեր ինչպես եք լինելու. վերևի ու ներքևի սենյակները ազատ են, թե էն երկու սենյակում խեղդվելու եք։ Դահլիճը իհարկե Լեոնիչի ձեռքին է։ Շուլավեր աշխատիր, որ երեխաները վնասակար բան չուտեն ու մրսեն, թե չէ ստամոքսները կփչացնեն ու կդողացնեն։ Առանց էն էլ էս տարի սաստիկ շատ հիվանդություններ կան։

Անցյալ օրր՝ վարդավառին, Ծատուրյանի կնոջ տոնն էր6. էնտեղ էի ամբողջ օրը։ Գիշերն էլ ուշ էր, թե վերադառնայի։