էստեղ Վիգուշի6 ստամոքսը խարաբ է եղել։ Օրը մի քանի անգամ նա լուծում է։ Լևոնն ու Ջավոն էլ կամ էստեղ, կամ էնտեղ վրեն հավաքվում են ու մտածում, կամ իրար հետ կռվում։
էս մոտիկ օրերը Լիսիցյանի զոքանչը մեզ համար մոռի մուրաբա պիտի եփի, Ջավոն է ասել։ Իսկ Ջավոն պետք է ընտրի մոռը (հընդրի)։
Զուր տեղը կեռասից էլ չի պատրաստել տվի — փոշմանել եմ։ Եթե պատահի գուցե առնեմ եփել տամ։ Գրեցեք՝ տեսնենք՝ ինչ եք անում։ Աշխատեցեք լավ առողջանաք, թե չէ Թիֆլիս էլ չէք առողջանալու։
Տեսնենք կկարողանա՞մ էդտեղ ձեզ վրա հասնեմ, թե չէ Թիֆլիս էլ չեք առողջանալու:
Բարևիր՝ ով ինձանից շատ է հարցնում։
Սիրելի Մոսո,
Էս մի երկու օրը Օլյան կգա։ Էս 30ռ. ստացիր տուր իրեն. թե չի եկել՝ զոքանչիս տուր։ Տերտերը ո՞րտեղ Է։ Ես Էս մի քանի օրը կերթամ Թիֆլիս։ Թիֆլիս հասցես կլինի—Контора Заргарян−Вартанян. Веляминовская.
Սիրելի Օլյա,
Ինչպես երևում Է հաստատ վճռել ես ամսի 5-ին Շուլավեր գնաս։ Քոլագերան փող չեն ընդունում, մի քանի օր առաջ