կարող է գլուխ գալ, թող գնա Ռուսաստան կատարելագործվելու, չէ որ ափսոս է։
Շատ ենք անհանգիստ ձեր կողմից, թե ոնց եք ապրում, փող ունեք, թե չէ։ Ոչ մի տեղեկություն չի գալիս։ Ահա առաջին անգամն է, որ մի պատահական մարդու միջոցով կարողանում ենք նամակ ուղարկել։ Չեմ իմանում ով է, որ փող էլ ղրկեմ։ Երկու օրից հետո ուրիշն է գալիս, փող էլ կղրկեմ երկու օրից հետո։
Որովհետև բոլշևիկների և իմ բարեկամությունը — Մոսկվայից սկսած՝ մինչև Երևան — սերտ է, և հայտնի եմ իբրև համոզված ռուսոֆիլ — էդ ամենի վրա հենվելով մի դիմում եմ անում Ռևկոմին4 և Լենինին5 (էս էլ ուրիշ), իհարկե, ընդհանուր շահերն ունենալով ի նկատի։
Մենք ամենքս շատ լավ ենք, բայց ձեզանից նամակ չստանալը մեզ շատ է տանջում։
Հույս ունեմ, որ ամենքդ էլ գործի կլինեք — գուցե Հովիկն էր։
Լսում ենք, որ էդտեղ ձերբակալություններ են եղած, բայց, իհարկե, հաստատ բան չենք իմանում։
Այժմ երևի շատերը ինձ կհիշեն։ Հույս ունեմ, որ էս եկողի հետ ձեզանից նամակ կունենանք։
Ռևկոմի մեծ մասին ծանոթ եմ անձամբ, շատ լավ մարդիկ են։ Եթե տաճիկների հետ էլ մեզ հաշտեցնեն — հրաշալի կլինի։
6Մարուսյայից Մուշեղը երևի տեղեկություն կունենա7։ Շաղիկը լավ է, խոսում է կարգին։
Բաբոն էլ լավ է, բայց տերտերը հիվանդ է և հաճախ պառկում է։ Աշխենի իրերը մեծ մասամբ այժմ Թամարի մոտ են (իրենց հարսի)։
Գիգային Աճեմյանը (Մոսիան) գործ է առաջարկել8, ընդունելու և գնալու մտադրություն ունի։
Դերենիկի կինն ու երեխան էլ լավ են։ Կարողացա նրան էլ մի 16000 ռուբլի հասցնել։