Գալուց առաջ իմացրեք, թև կարող եք, թե որ օրն եք դուրս գալու։
Մինչև ձեր գալը Նվարդն Էլ երևի գնացած կլինի Դսեղ։ Էնտեղից էլ պաշտոնով գնալու է Երևան։ Աշոտ Հովհաննիսյանը եկել է։ Հաճախ մեզ մոտ է լինում։ Արեգը դեռ չի եկել։ Մենք լավ ենք։ Միայն Մուշեղն ու Մարուսյան են հիվանդացել։ Այժմ լավ են։ Մեծ նեղության մեջ են եղել։ Մի կես միլիոն ուղարկեցի։ Մուշեղն էլ, կարծեմ, պաշտոնի է։
Թիֆլիսում եղանակները հրաշալի են։ Երբեմն ժամանակ ենք անցկացնում։ Տիկ. Սառային և երեխաներին բարևիր մեզանից։ Ասա հիմի ես ու Գրիշան խոսք ենք տվել, որ նա ինձ արգելի գինի խմել, ես՝ իրեն։ Մինչև հիմիկվա արածի հակառակն ենք անում։
Գիգան գնացել է Երևան, մեկի գործով։ Տեսել են մոտ օրերս Արեգի մոտ։
Վերջերս նա ինձ հետ մի քանի անգամ խոսակցություն ունեցավ քո մասին։ Թեև բաց չի ասում, բայց հասկացնում է, թե ես եմ մեղավոր մասամբ, և ասում է՝ եթե ես ուզենամ — դու էդպես չես անիլ։ Մի խոսքով, նա ուզում է ես իր կողմը լինեմ։ Ես կարճ ու կտրուկ ասի, որ մի անգամ ընդմիշտ իմանա, էդպես բան չի լինելու2։
Կգաս կխոսենք։
Վասիկն եկավ՝ գնաց Բաքու համաժողովի — կոմսոմոլի — 13 գյուղի կողմից3։
Շուտ եկեք, որ շատ եմ կարոտել։
Մումունիկին4 էլ ուզում էի առանձին նամակ գրեմ, էն էլ եկել են նամակը տանելու։
Մեր «Դանայան» գուցե գնա։ Այսինքն ծախենք5։
Շատ ու շատ համբուրում եմ ամենքիդ։