Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսավորության կոմիսարի և նախագահի՝ Մյասնիկյանի, որը քեզանից նամակ ուներ։ Եվ ինձ հանձնարարել են, որ քեզ կանչեմ, որ դու կունենաս ամեն հեշտություն, ինչ որ իրենք կարող են տալ3։ Ահա գալիս է և Արտաշես Կարինյանը նրանց կողմից։ Կծանոթանաս, կտեսնես — ինչ հրաշալի մարդ է և մեծապես գրական մարդ։ Նա քեզ հնարավորություն կտա գալու։

Նույնն են անում այժմ և էստեղ՝ Վրաստանում։ Ես նոր եմ վերադարձել Երևանից։ Գնացել էինք Հայաստանի օգնության կոմիտե կազմելու։ Կազմեցինք։ 80 անդամ ունի։ Ամեն հոսանքից ու կուսակցությունից։ Անկուսակցական ու չեզոք մի մարմին, որ պիտի գործակցի կառավարությանը — սովը վերացնելու և երկիրը վերաշինելու։ Ինձ էլ հարկադրեցին նախագահությունն առնելու ինձ վրա, իբրև թե իմ անունը կարող է համերաշխությանը նպաստել։ Ես ստիպված եղա համաձայնելու և մոտ առաջիկայում թերևս նույնիսկ գամ Պոլիս4։ Ես կարծում եմ, էս տեսակի կոմիտեները եթե հիմնվեն ամեն տեղ՝ շատ կօգնեն մեր գժտված շրջանների հաշտությանն ու համերաշխ գործակցությանը։ Եվ կուսակցական կռիվները կմեղմանան։

Լավ կլինի, որ դու էլ նպաստես էս գործին էդտեղ։

Երկիրն ավերված է։ Երաշտն էլ մյուս կողմից է շատ վնասել։ Բայց մեծ ջանք են թափում փրկելու և շինելու, և ամեն կերպ պիտի օգնենք։ Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմ — կգաս — կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել։

Մի խոսքով՝ իմացիր, որ արդեն ապահով ես էստեղ և կարոտով սպասում ենք ամենքս։ Թերևս այժմ կազմենք մեր «Վերնատունը» մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք։ Բոլորն այժմ կարող են լինելու իրենց գործով զբաղվեն։ Եվ էս բոլոր թշվառությունների ու դժվարությունների մեջ էս ահագին բան է։

Իմ Համլիկն էլ գալիս է էդ կողերը — իբրև թե ուսանելու։ Չգիտեմ ուսանելը կհաջողի թե չէ, բայց գոնե մի քիչ