շունչ կքաշի, շատ է տանջվել5։ Թե պատահես — օգնիր քո խորհուրդներով: Նրա հետ եմ ղրկում նամակդ։
Դե արի՛, Ավո ջան։ Իսկ մինչև գալդ կարոտով համբույրներ ենք ղրկում Չուչիկին, Սոֆիկին ու քեզ6։
384. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս – Փարիզ
Սիրելի Չոպանյան
Մի քանի ժամանակ առաջ ստացա Ձեր նամակը և հուզմունքով տեսա, թե ինչպես է կենդանի Ձեր մեջ ընկերական սերը դեպի ինձ1։
Լիասիրտ շնորհակալ եմ, իմ ազնիվ ընկեր, և փոխադարձ համբույրներ եմ ղրկում։ Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի վերջանա մեր դժբախտ խնդիրը իր ամբողջությամբ, որ կարողանանք անցնել մեր սիրած գործին — շինարարական գործի, կուլտուրական աշխատանքի, և Դուք էլ էդքան նուրբ ու ճաշակավոր մի գեղարվեստագետ՝ Ձեր գործին անցնեք։
Ես նոր եմ վերադարձել Երևանից2։ Մեր երկիրը շատ է ավերվել վերջին տարիների ընդհարումներից։ Ամեն անգամ, որ թուրքերն առաջ են անցել, աշխատել են հիմնովին փչացնել երկիրն ու ցեղը։
Դուք արդեն գիտեք իմ հին կարծիքը, թե էս հանգամանքներում Ռուսաստանն է մեր փրկությունը։ Եվ էս անգամ էլ, նույնիսկ էս հարբած վիճակի մեջ, ռուսները մեզ ազատեցին վերջնական փչացումից։
Ավերումի վրա ավելացավ էս տարվան երաշտը մեր երկրում։ Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը։ Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին