Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եկա էստեղ էլ հասա Համլիկին։ Մի ամիս ինձ հետ էր։ Նոր գնաց։ Գիրքս տվի տպագրության3։ Համլիկի համար էլ լավ եղավ։ 4Լևուսի՝ Զարգարյանի հետ միասին էին ապրում։ Լևուսը առայժմ մնաց։

Ինչպես երևում է, լրագիր չեք կարդում և չեք իմանում, թե ինչ օրի եմ էստեղ։ Օրը մի քանի տեղ — հանդեսներ ու աղմուկներ, իսկ գնացող-եկող — էլ մի հարցնեք։ Շատ օր ոչ թե չեմ կարողանում ճաշել, ժամանակ չի լինում, մինչև անգամ թեյ չեմ կարողանում խմել։ Իսկ երեկ — երեսս լվանալ անգամ չկարողացա5։

Եվ երեկվանից էլ հրաժարվեցի էն բոլոր տեղերից, որ խոսք էի տվել գնալու։ Այժմ պատրաստվում եմ գալու։ էս նավին չհասանք — և դրանով էլ ուղիղ տասն օրով ետ եմ ընկնում, ուղիղ 10 օր կամ 10 տարի ձեզ ուշ եմ տեսնելու։

Չեմ ուզում շատ բան գրեմ, քանի որ գալու եմ։ Միայն էնքանը, որ ամեն բան հաջող անցավ և դեռ մի բան էլ ավելի եղավ։

Շատ եմ զղջում, որ մեկիդ կամ երկուսիդ չբերի։ Մի ուրիշ անգամ գալու եմ ձեզ հետ մի ամսով — ավելին չարժե: Առայժմ անվերջ համբուրում եմ ամենքիդ և բարևում մեր բոլոր մոտիկներին: Շատ ու շատ եմ ցավում, որ Էնպես չտարա բանը, որ գուցե հաջողեր՝ Գրիշեն6 հետս լիներ:

Է՛հ, մախլաս:

Նորից ու նորից համբուրում եմ ձեզ ամենքիդ։

<Հ. Գ.> Նամակս գրում եմ վռազ — Կարինյանի մոտ7։
Հայրիկ

1921,

Կ. Պոլիս