Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

395. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Կ. Պոլիս—Վենետիկ

1921, 9 դեկտեմբերի, Կ. Պոլիս

Ավո ջան,

Իմ Նվարդի նամակն ստացել ես1, ինչպես գրում ես2։ Հապա ինչպե՞ս է, որ իմ նամակը չես ստացել3։ Միասին ենք ղրկել։ Զարմանալի է։

Ես իմ նամակում գրել էի քո գալու մասին։ Եվ առհասարակ դրության մասին։

էնքան աղետներ են անցել մեր թշվառ երկրի գլխից, որ գաս — շատ բան, ինչ որ տեսել ես՝ էլ չես տեսնելու։

Գալդ՝ լավ կանես՝ մինչև գարուն հետաձգես։

Մի շարք գրողների ու գեղարվեստագետների, ինչպես կարդացել ես, թոշակ են նշանակել և տվել են արտոնություններ4։ Պետք է ասեմ, որ երբեք դեպի մեր գրողներն ու գեղարվեստագետները էսքան հարգանք և ուշադրություն չի եղել։ Եթե էս տարվան նեղություններից ազատվեցինք՝ լավ օրեր կտեսնենք։ Իհարկե, Ռուսաստանի հետ կապված։ Ուրիշ փրկություն չկա։

Կարինյանին ասի՝ և արդեն փոխադրել է քեզ մի գումար5։ Դու կարծում ես, թե մինչև սրանց գալը մեր գրողների միությունը կամ անհատորեն մեկս ու մյուսս մի բան էինք ստանում ու քեզ մոռանում էինք։

Կգաս, կտեսնես, որ բնավ էդպես չի6։

Նույնիսկ մեր Նիկոլը նախարար եղավ — լուսավորության7։ Գրեցի, գրեցի, իբրև գրողների ընկերության նախագահ, և վերջը, վերջը բոլոր հայոց (աշխարհքի) գրողների, գեղարվեստագետների և գիտնականների համար ստացանք մի հարյուր հազար ռուբլի կովկասյան բոն․․․ որի շուրջ ծագեց մի ահագին վեճ8։

Ես, թե ընկերությունից, որի ձրի նախագահն եմ եղած և նույնիսկ ծառան էսքան տարի, որի գրասենյակն իմ տունն