Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1 9 2 2


399. ՀԱԿՈԲ ԱՂԱԲԱԲԻՆ
5 փ<ետրվարի>, 1922, Թիֆլիս
Սիրելի Աղաբաբ,

25-ամյա հոբելյանիդ1 տոնին համբույր եմ ղրկում քեզ հիվանդությանս անկողնից2, ի սրտե ցանկանում եմ, որ մեր հասարակության և մանուկների հարգանքի և համակրության միահամուռ ցույցերը նոր եռանդ տան քեզ նոր թափով նվիրվելու մեր դպրոցական, հասարակական և մանուկների գրականության գործին և ապագայում տոնել ավելի մեծ հոբելյան ավելի երջանիկ օրերում։

Քեզ սիրող՝

400. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈԻՐԽԱԹՅԱՆԻՆ

1922, ապրիլի 26, Թիֆլիս
Հարգելի ընկեր Հարություն,

Դուրս եկավ, որ «Սասունցի Դավթի» փոփոխությունների սևագրությունը ուրիշ թղթերիս հետ թողել եմ ճամփին (կարծեմ Բաթումում)1։ Ուղարկում եմ վերջին տպած «Անուշը»2։ Քնարականներից ու քառյակներից Էլ կուղարկեմ։

Ձեր Հ. Թումանյան