Ցավում եմ, որ դժբախտ դեպքի պատճառով չկարողացա էնքան օգտակար լինել մեր ընդհանուր գործին, ինչքան ես կուզեի։
Նամակիս հետ ուղարկում եմ Բոստոնի կենտրոնական հանձնախմբի թուղթը, որով գործունեության հրահանգ են խնդրում Կոմիտեից։ Սա հետևանք է էն շրջաբերական դիմումի, որ արել ենք մենք — Կոմիտեի ներկայացուցիչներս Պոլսից, Պոլսի կոմիտեի հետ միասին՝ մեր գաղութներին։
Ինչպես տեղեկացնում են Պոլսից, համանման մարմիններ կազմված են արդեն և ուրիշ վայրերում, որոնք իրենց մասին անշուշտ կտեղեկացնեն կոմիտեիդ։
1922, 17 հունիսի,
Թիֆլիս
Մինչև օրս չկարողացա էնքան կազդուրվեմ, որ տանից դուրս գամ և անձամբ շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ մեր կառավարության ցույց տված վերաբերմունքի համար իմ հիվանդության ժամանակ1։
Ես համոզված եմ, որ Էդ վեբաբերմունքը միանգամայն ուրիշ կերպարանք ու հետևանք Էր ունենալու, եթե խորհրդային դրամանիշների հայտնի կարգադրությունը չլիներ Վրաստանում2։
Եվ ահա այժմ Էլ, տեղեկանալով իմ հանգամանքների մասին, երբ նորից մտահոգված եք իմ խնդրով, հայտնում եմ լիասիրտ շնորհակալություններս և իմ ցանկությունն ու խնդիրը, որ ամեն դեպքում ի նկատի ունենաք թե՛ իմ ունեցած արժեքավոր գրքերն ու հին նկարները, որոնց որոշելն ու