ձեռնարկենք մեր հողի վրա։ Կարող ենք մի կուլտուրական օջախ ստեղծել էդ ավազականոցում։ Իհարկե, կոոպերատիվ հիմունքների վրա և կառավարության օգնությամբ։ Եվ մեր մտավորականների ու մասնագետների համար շատ լավ կլինի և չորս կողմի ժողովրդի համար5։
Շատ բարևներ ընկերներին և ընտանիքիդ։
<Հ. Գ.> Իգատակի և կից տեղերի համար ես մասնագետներից և ցանկալի ցանկացողներից մի խորհրդակցություն կհրավիրեմ էստեղ և քեզ կղրեմ6։
406. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
Թիֆլիս—Երևան
Հարկավ հայտնի է ընդհ<անուր> ժողովին իմ երկարատև ու ծանր հիվանդությունը իր հետևանքներով1։
Տակավին անց եմ կացնում ապաքինման շրջանը և բնական է, որ էս վիճակում չեմ կարող ինձ վրա պահել կոմիտեի նախագահի պաշտոնը, որից և խնդրում եմ [հարգելի ժողովին] ինձ ազատ համարել [էդ պաշտոնից]։
Կ. Պոլսի մեր առաքելության մասին, անշուշտ, կոմիտեին զեկուցած պիտի լինի ընկերս՝ պ. Եր. Թաղիանոսյանը2։
Մեր առաք<ելության> նպատակն էր մեր կոմիտեին համանման մի մարմին ստեղծել Պոլսում, կապել մերինի [կոմիտեի] հետ և նրա հետ միասին ազդել [մեր] ավելի հեռուն՝ մեր գաղութների վրա — առաջ բերելու [համանման] նույն տեսակի մարմիններ [նույն նպատակով ու կապերով]։ Կ. Պոլսում արդեն գոյություն ուներ մի էդ տեսակ մարմին՝ Հայաստանի օգնության մարմին [ՀՕՄ], [բայց իր դիրքով նա <3 անընթ>], որ սակայն երերուն վիճակի մեջ էր և [զանազան] ներհակ հոսանքների [կամ ներհակությունների