Բայց ասեմ, որ դրանց մասին էստեղ ուզում են խոսք գցեն ամերիկացիների հետ, որ նրանք հանձն առնեն5։
էդ հեշտ է։
5. Սրանից, պատրաստի ու տպագրված և սպառված նյութերից ավելի ձեզ վայել գործ է, եթե նոր մանկական գրվածքների համար ինձ հետ առուտուր անեիք։ Օրինակ, եթե հարմարություն տաք նոր մանկական գրվածքներ տալու — մի «Հազարան Բլբուլ», իբրև հեքիաթ, երգախառն, որ թերևս ավելի պատանիների համար լինի, էնպես էլ շատ ու շատ և լավ նյութեր ունեմ հավաքած կամ կիսատ-պռատ ընկած։
Մինչև էսօր չեմ կարողացել պարապեմ, մշակեմ՝ քեզ էլ, աշխարհքին էլ շատ հայտնի պատճառներով։
Հիմի էլ եկավ էս հիվանղությունս վրա հասավ, երկու հարյուր միլիոնից6 ավելի պարտք է ծանրանում վրես։ Ամիսը քսան միլիոն միայն տոկոս եմ վճարում։ Դեռ ողորմի շատերի հորը, որ տոկոս չեն առնում։
Համ Էս պարտքերի տակիցը պետք Է դուրս գամ, համ ինձ ու երեխաներիս կազդուրեմ, որ կես տարի գիշեր-ցերեկ ոտի վրա անքուն հսկելուց ուժասպառ են եղել7, համ Էլ պետք Է սովորական ծախքերը հոգամ մնացածի։ Համ Էլ գրեմ։
Եվ ինչ ես կարծում. Էս ամենի վրա ծիծաղելով՝ մե-մեն գրում եմ, Էն Էլ Էդպես բաներ, ինչ որ ղրկել եմ ձեզ8, իսկ ավելի երկարաշունչ գործերը մնում են մոտս, ինչպես ասի, կիսատ-պռատ
Անշուշտ, մի նոր «Քաջ Նազար» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ։ Սրանց եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եվրոպական մանկական գրականության մեջ Էլ պիտի որ նկատվեն։ Համարձակություն ունեմ Էսպես ասելու, թող ամբողջ գրական աշխարհքի քննությունը առաջարկվի «Քաջ Նազարը» և Գրիմմի «Անվախ դերձակը», որ թարգմանված Է ամեն լեզվով և գովված ու հռչակված ամեն լեզվով։