տպում, ավելի շատ Ֆիլիպն էր հուզվում, քան թե ես, երբ հիվանդանում էի, ավելի շատ նա էր տանջվում, քան թե ես, երբ հաջողում էի, ավելի շատ նա էր ուրախանում, քան թե ես։ էս տեսակ ընկերը երկնքի տված բախտն է մի բանաստեղծ մարդու համար, մանավանդ մեր աշխարhքում, մեր մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ, որ մեր գրականության մեջ ոչ մի գրող էդպես ընկեր չի ունեցել, և իրենք էլ են խոստովանում։ Ամեն փողոցում Ֆիլիպ չի ապրում։ Իհարկե, կներես, որ էսպես, մի քիչ օբյեկտիվ խոսեցի, որպես թե քեզ հետ չէր։ Բայց որ կարծում ես, թե քու բացակայությանը մեր մռայլ երկնքում պայծառ ծիածան է բացվել իմ գլխին — ուզում էի ասել, որ էդպես չի։
Միայն մի բանը լավ է, որ ես հաստատ ու խոր հմոզված եմ, որ մենք էլ ճիշտ է՛ն թռչունի, էն անասունի, էն ծաղկի նման բան ենք—և էս Համոզմունքը ինձ համ շատ զվարճացնում է, համ շատ հանգստացնում։ էսպես չի լինիլ— էսպես կլինի — ինչ կա որ… մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով երջանկության խնդիրն է — էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է։ Բայց էս էլ քիչ բան չի հա՜։ Գրեթե ամեն բան է և ամենամեծ ուժը, ինչ որ՝ կարող է ունենալ մարդ արարածը։ էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին։
Հանձնարարում ես կարդամ Սենկևիչի «Երկու հովիտը»։ Նախքան կարդալս նույն առարկայի վրա ուղարկում եմ քեզ մի ոտանավորս, որ գրել եմ անցյալ տարի—«Անվե՜րջ ու անվերջ…»3, մի խոսքով երկու անվերջ։ -«Լուսաբերն» ու «Գիքորը» («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիզոնի» համար էի գրել) և մի քանի մանր-մունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մնաց։ Նոր մտածեցի տամ՝ կանտորից հեշտ կղրկեն — միշտ մարդ են ղրկում փոստը։ Հոդվածներ քիչ եմ գրել4, և երևի էդտեղ թերթերր կարդում են քեզ համար։ էս տարի կապվել եմ «Հասկերի» հետ5, որ ամեն ամիս բան տամ ու
37