Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մոտիկ խառնվեմ գործին։ Ռուստեմն ու Մարիա Մարկովնան էլ մոտեցել են «Հասկերին»։ Բայց ախր մի անգամ մի կարգին չեք գրում, թե ինչպես եք, ինչ եք անում, մայրիկն ինչ է անում, Շուշանն ինչ բանի է, Մարուսյան, երեխաները, երեխաները մեծացել են, կարդո՞ւմ են։ Լիզան որտեղ է, Ժենյան ու Կատյան ուսումնարանո՞ւմ են, թե չէ։Ձեր տանը — ներքի հարկում պրիստավն է ապրում ու միշտ ինձ հսկում, ձեր բակում պոլիցիան է, միշտ լիքը գարադավոյներ ու դվորնիկներ — շարունակ ինձ վրա ուրիշ տեսակ են նայում էդ բոլոր նոր բնակիչները, և ես միշտ խուսափում եմ ու հեռու եմ փախչում էդ տանից։ Ահա քեզ ինձ համար մի մեծ փոփոխություն Թիֆլիսում6,

Ստացա ուղարկած գրքերդ, մի քանի երգեր կարդացինք, թեև մարգարիտներ չկան, այսուամենայնիվ, մեզ համար շատ են հետաքրքրական։ Շատ-շատ բարևներ ամենքին։

Քո Օոանես
30. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս—ժնև
<1908, մարտի 18, 19, Թիֆլիս>
Սիրելի Ֆիլիպ,

Դժար էր, ինձ մի բանով էնքան ուրախացնել, ինչքան ուրախացա քու նամակն ստանալուց, էն էլ երեքն իրար ետևից։

Ոչ միայն ես, այլև մոտս գտնված մարդիկ էլ շատ ուրախացան, ու որովհետև ազիզ օր էր ու ճաշի վրա էինք, մեծ կարոտով խմեցինք կենացդ։

Եվ առհասարակ— թեև փոփոխություններ եղած են, բայց էլ էն աշխարհքն ու էլ էն մարդիկն են, էլ էն Աղայանցը, թեև այժմ, էսպես ասած, հարստացել է, այսինքն դասագրքերը մի գումար են բերում տարեկան, որ ինքն էլ է զարմացել1։ Սոցիալ դեմոկրատ դարձավ անցյալ տարի, բայց շուտ անցավ2։ Այժմ էլի հայոց եկեղեցու «Պարգևատուն»3 է երգում,