Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էդ ճգնաժամերը։ Այժմ էլ հիվանդությունս կերպարանքը փոխել է. և թե կուզես այժմ ավելի վտանգ կա, թեև ոչ անմիջական, քան առաջ, համոզված եմ, որ եթե մի հրաշք չպատահի, արդեն մոտիկ Է խորհրդավոր ժամը, և ամենայն հանգստությամբ անցյալ օրերը բոլոր, կիսատ-պռատ ձեռագիրներս ոչնչացրի, մտածելով, թե վերջացնելու ժամանակ չեմ ունենալու, Էսպես Էլ չեմ ուզում մնան։ Վերջապես մեր կյանքը հո սրանով չի վերջանում։

Այսուամենայնիվ, վշտանալու առիթ կա, հիրավի, եթե ոչ հուսահատվելու։ Փոխանակ օգտվելու թե քո, թե Գարեգին եպիսկոպոսի ուժերիցս ետ են մղում։

Մի խոսքով՝ աշխատանքն Է ամենալավ միջոցը Էս ամենը մեղմելու։

Ես Էլ միառժամանակ եռանդով աշխատեցի, բայց շատ կարճ տևեց։ Ցավերս շուտով վրա հասան։ Սակայն Էլի աշխատում եմ նորից կարգի ընկնեմ։

Գիտես Էլի, թե ինչ նստեց ինձ Էս հիվանդությունը։ Բացի Էն, որ ես դարձա Էսպես մի կարկատած մարդ, աղջիկներիցս երեք-չորս հոգի ուժասպառ եղան Էսքան ամիս հսկելուց ու տանջվելուց անքուն գիշերներով, տեղիցս վեր կացա՝ տեսա երկուհարյուր միլիոն պարտքի տակ եմ արդեն և ամիսը 20 միլիոն տոկոս եմ տալիս։ Մեր փողով — վրացական։ Ամառն Էլ չկարողացա քաղաքից հեռանամ, սնունդս Էլ վատ եղավ, և ահա նորից հիվանդ։ Բայց իսկի բանի տեղ չեմ դնում Էս ամենը. միայն երեխանցս հիվանդությունն Է ինձ շատ տանջում։ Պարտքերիցս Էլ երևի շուտով կազատվեմ։ Կառավարության հետ պայմանավորվել ենք, որ մի երեք գրվածք տամ, մի հազար ռուբլի ոսկով Էդտեղից եմ սպասում. էդպես էլ ամերիկացիք են մանկական գրվածքներս ուզում, տեսնենք։ Մի խոսքով անցկկացնենք:

Մտածում եմ մի կարճ ժամանակով գնամ Շուլավեր. Մուշեղն էնտեղ է իր ընտանիքով։ Երեխանցն էլ տանեմ, մի քանի օր ապրենք, մի քիչ գուցե կազդուրվենք4։

Մեծ տրամադրություն ունեմ պարապելու, բայց ուժ չկա։